Ուկրաինա ներխուժման վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները կապված են աշխարհազորայինների հաջողության հետ. Լավրով
Ուկրաինա ներխուժման վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները կապված են աշխարհազորայինների հաջողության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում, գրում է ria.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի հայտարարել էր Թուրքիա այցը չեղյալ հայտարարելու և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի շտապ նիստ հրավիրելու մասին՝ կապված Դոնեցկի շրջանում իրավիճակի կտրուկ սրման և Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման հետ: Մոսկվայում այդ հայտարարությունները հերքել են:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ Կիևում և Արևմուտքում կրկնում են ռուսական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ բացատրեն անջատողականների հետ բախումներում ուկրաինական զորքերի զանգվածային պարտությունները:










