ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ օգոստոսի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մշտադիտարկում կանցկացվի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ շփման գծի ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և դաշտային օգնական Պետեր Շվեդբերգը, իսկ հայկական կողմում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Ժիրի Աբերլեն:










