Պեսկովը բացատրել է Պուտինի ուղերձում «Նովոռոսիա» տերմինի կիրառումը

17:03 • 29.08.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է լույս ուրբաթ տարածված և Ուկրաինայի հարավ-արևելքի աշխարհազորայիններին ուղղված Վլադիմիր Պուտինի ուղերձում օգտագործվել «Նովոռոսիա» տերմինը, գրում է Interfax.ru-ն:

 

«Պատմականորեն այդ հողերը ռուսերենում կոչվում են Նովոռոսիա»,- ասել է Պեսկովը:
Այդկերպ նա պատասխանել է հարցին, թե կարելի է արդյոք Նովոռոսիա բառի կիրառումը գնահատել որպես նման ինքնահռչակ պետության ոչ պաշտոնական ճանաչում:

 

Ուրբաթ գիշերը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Վլադիմիր Պուտինը դիմում է Նովոռոսիայի աշխարհազորայիններին: Այդ ուղերձում Պուտինը խնդրել է նրանց մարդասիրական միջանցք բացել շրջափակված ուկրաինացի զինվորների համար: