Պորոշենկոն Մերկելի հետ քննարկել է ԵՄ առաջնորդների առաջ իր ելույթի հնարավորությունը

10:17 • 29.08.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լույս ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել է Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ երկրների և կառավարությունների ղեկավարներին ուղղված ելույթով հանդես գալու հնարավորությունը, գրում է Взгляд-ը:

 

Զրուցակիցները նաև պայմանավորվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի զարգացմանն արագ արձագանքելու նպատակով հետագա ինտենսիվ երկխոսության մասին:

 

Պորոշենկոն, մասնավորապես, կոչ է արել Մերկելին «Եվրամիության ներսում և միջազգային ասպարեզում անել ամենն Ուկրաինային աջակցելու համար»:

 

«Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ Եվրամիությունը պետք է համերաշխություն ցուցաբերի Ուկրաինային»,- հաղորդում է Պորոշենկոյի կայքը: