Ռուսաստանը պատրաստ է և կտրամադրի հումանիտար օգնություն Դոնբասի բնակչությանը. Պուտին

09:19 • 29.08.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար օգնություն հատկացնել Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար աղետից, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

 

«Ռուսական կողմը, իր հերթին, պատրաստ է և կցուցաբերի հումանիտար օգնություն Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար աղետից»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարները Լուգանսկ էին հասել նախորդ շաբաթ՝ մեկ շաբաթ ռուս-ուկրաինական սահմանին մնալուց հետո։

 

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը կոչ է արել աշխարհազորայիններին հումանիտար միջանցք բացել շրջափակված զինծառայողների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դուրս գալ մարտերի շրջաններից։

 

«Ես կոչ եմ անում աշխարհազորայիններին բացել հումանիտար միջանցքն ուկրաինացի զինծառայողների համար, ովքեր հայտնվել են շրջափակման մեջ, որպեսզի խուսափենք անիմաստ զոհերից, հնարավորություն տալ նրանց անխոչընդոտ դուրս գալ ռազմական գործողությունների շրջանից, միավորվել իրենց ընտանիքների հետ, վերադառնալ մայրերի, կանանց և երեխաների մոտ, անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին»,- ասվում է հաղորդագրությունում։