Կիևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների են ձերբակալել
Կիևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ են ձերբակալվել, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Հայտարարությունում ասվում է, որ աշխատակիցները ձերբակալվել են սրճարանից դուրս գալիս՝ չնայած դիվանագիտական անձնագրերի առկայությանը: Նրանց ձերբակալել են նռնակներ ունենալու մեղադրանքով:
Նշվում է, որ ձերբակալվածների թվում է դեսպանի թիկնապահը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջում է անմիջապես բաց թողնել իր ներկայացուցիչներին, կատարվածն անվանում վրդովեցուցիչ «հարձակում»:










