Սլովակիան ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը դեմ հանդես կգա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին

18:07 • 29.08.14

Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 30-ին՝ շաբաթ օրը, Սլովակիան դեմ հանդես կգա Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցների ընդունմանը: Այդ մասին Բանսկա Բիստրիցա քաղաքում հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Տնտեսական պատժամիջոցները, առավելևս՝ չստուգված տվյալների վրա հիմնված, արդյունավետ և ազդեցության արդար միջոց չեն»,- կարծում է վարչապետը:

 

Քաղաքում՝ սլովակ ժողովրդի ապստամբության թանգարանում, կայացել է «Պոբեդա» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ֆիցոյի խոսքերը՝ ուղղված արարողության մասնակից ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ողջունվել են Բանսկո Բիստրիցայի բնակիչների ծափահարություններով: