ԱՄՆ-ն դեռևս չունի հետագա գործողությունների պլան Սիրիայում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռևս չունի Սիրիայում գրոհայինների դեմ պայքարի հետագա գործողությունների հստակ ռազմավարություն, գրում է rosbalt.ru-ն։
Օբամայի խոսքով՝ «Իսլամական պետություն» շարժման իսլամիստների դեմ պայքարը տարածաշրջանային ռազմավարություն է պահանջում, որը կունենա այլ մերձավորարևելյան պետությունների աջակցությունը։
Նախագահը նշել է նաև, որ մոտ ժամանակում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմեկնի Մերձավոր Արևելք՝ ջիհադիստների դեմ պայքարում տեղի առաջնորդների աջակցությունը ստանալու համար։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ ավիացիան մի քանի հարված է հասցրել Իրաքում գրոհայինների ուղղությամբ, ինչից հետո ենթադրություններ էին հայտնվել, որ նման գործողություններ կլինեն նաև Սիրիայում։










