ՄԱԿ-ից հայտնել են սիրիացի գրոհայինների կողմից 43 խաղաղապահների առևանգման մասին
Միացյալ ազգերի կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ սիրիացի գրոհայինները ՄԱԿ-ի 43 խաղաղապահների են առևանգել՝ Սիրիայի կողմից Գոլանի բարձրունքներում:
Այս մասին հայտնում է lenta.ru-ն հղելով՝ Agence France-Presse-ին: Զինված խմբավորումը նրանց առևանգել է առավոտյան՝ Ալ-Կունեյտրայի շրջակայքում, նշվում է հայտարարությունում:
Այժմ ՄԱԿ-ը անում է ամեն հնարավորը նրանց ազատելու համար: Գոլանի բարձրունքները վիճելի տարածք են Միջին Արևելքում: Իսրայելը գրավել է այդ տարածքը 1967թ.-ին՝ Սիրիայի հետ պատերազմելու ժամանակ: Դամասկը շարունակում է բարձրունքները ընդունել, որպես Սիրիայի մաս:










