Չինաստանում 8-ամյա աղջնակը մորը փնտրելու համար բարձրացել է բազմահարկ շենքի պատշգամբի տանիքին (լուսանկարներ)
Չինաստանի Չունցին քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում փոքրիկ աղջնակը, տանը միայնակ մնալով, բարձրացել է պատշգամբի ծածկի վրա՝ մայրիկին փնտրելու։
Նրանց բնակարանը գտնվել է բազմահարկ շինության հինգերորդ հարկում, գրում է Mirror-ը:
Ութամյա աղջիկն օգնություն է կանչել մոտ երեսուն րոպե, մինչ հարևանը վերջապես լսել է նրա հուսահատ ճիչերը:
Տեղ հասած փրկարարը կարողացել է աղջկան պարանով կապել և ապահով վայր իջեցնել:
Հարևանի խոսքով՝ նա լսել է, որ փոքր երեխան իր մայրիկին է կանչել, սակայն չի կարողացել գտնել, թե որտեղից է գալիս ձայնը: Երբ վերջապես հայտնաբերել է երեխային, տեսել է, որ պատշգամբի ծածկը թեքված է եղել, և աղջիկը յուրաքանչյուր վայրկյան կարող էր սահել ու վայր ընկնել:















