Էբոլայի համաճարակի իսպառ վերացման համար առնվազն` 6 ամիս կպահանջվի

00:56 • 30.08.14

Էբոլայի համաճարակը արագընթաց զարգացում է արձանագրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ վարակի մոլեգնումը կարող է ավելի քան 20000 մարդու կյանքին սպառնալիք հանդիսանալ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Remedium»-ին:


Էբոլայի համաճարակի իսպառ վերացման համար առնվազն 6-ից 9 ամիս կպահանջվի, պաշտոնական վիճակագրության համաձայն` ներկա պահին Էբոլայի 3069 վարակակիր և հիվանդության արդյունքում 1552 մահ է գրանցվել:


Սակայն իրականում զոհերի թիվը կարող է 2-ից 4 անգամ ավել լինել: Ընդ որում` վարակակիրների 40%-ը վարակվել է վերջին 3 շաբաթվա ընթացքում:


Մասնագետները կոչ են անում ամենայն խստությամբ հետևել վարակի տարածման հետ կապված կանխարգելիչ միջացառումներին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ վարակի իսպառ ոչնչացման համար 489 մլն դոլար, 750 միջազգային կազմակերպությունների փորձագետներ և 12000 տեղաբնիկ մասնագետներ կպահանջվեն: