Ուկրաինայում անջատողականների շրջափակումից դուրս է եկել զինվորների առաջին խումբը

14:12 • 30.08.14

Ուկրաինայում օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերն անջատողականների շրջափակումից դուրս է եկել Իլովայսկի խմբավորման զինվորականների առաջին խումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:

 

Մոտ 100 ուժային և 28 կամավորական շրջափակումից դուրս են թողնվել՝ Կոմսոմոլսկում զինվորական հենակետի ուղղությամբ:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անջատողականների հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոյի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել՝ ելքի միջանցք տրամադրել ուկրաինացի ուժայիններին, որոնք ներկայացնում են պաշտպանության նախարարության ուժերը: Շրջափակման մեջ հայտնվածներին միջանցք տրամադրելու կոչով էր հանդես եկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: