Անջելինա Ջոլին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել Սիրիայի ճգնաժամը լուծելու համար
Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին նոր հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի ճգնաժամի առնչությամբ: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն` Ջոլին միջազգային հանրությանը կոչ է արել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել Սիրիայի 13 մլն տեղահանված բնակչությանն օգնելու համար:
Ջոլին նշել է, որ «դրված է միջազգային համակարգի վստահելիության ու հեղինակության հարցը». չափազանց շատ կյանքեր են վտանգված Սիրիայում: Ջոլին կոչ է արել փախստականների թվերին չվերաբերել զուտ որպես հերթական վիճակագրության:
«Դա Սիրիայում պատերազմին վերջ տալու բոլորիս ձախողման ցուցիչն է», - ասել է նա:










