Դուբայում այսուհետ հնարավոր կլինի մեքենաների գրանցումն իրականացնել մետրոյի կայարաններում և առևտրի կենտրոններում
Դուբայի տրանսպորտի վարչությունը առևտրի կենտրոններում և մետրոպոլիտենի կայարաններում ինտերակտիվ կրպակներ կտեղադրի, որտեղ հնարավոր կլինի մեքենաների գրանցում իրականացնել: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Gulf News-ին:
Բացի այդ` նույն համակարգի միջոցով վարորդները կկարողանան նաև երկարացնել վարորդական իրավունքի ժամկետը, վճարել տուգանքներևը, ինչպես նաև` մեքենաների կայանման քարտեր գնել:
Վեց «խելացի» կրպակ է տեղադրվել ամբողջ տարածաշրջանի ԴՏՎ սպասարկման կենտրոններում, ևս 10-ը նախատեսվում է տեղադրել մոտ ժամանակներս: Ներկա պահին այդ համակարգի օգնությամբ 73.000 գործարք է իրականացվել:










