Ասիական գեղեցկության թագուհին գողացել է թագն ու փախուստի դիմել
Սեուլում Miss Asia Pacific World գեղեցկության մրցույթի հաղթող18-ամյա բիրմանուհի Մայ Մյատ Նուոն, գողանալով 100.000 դոլար արժողությամբ թագը, փախուստի է դիմել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Mignews-ին:
Գեղեցկության մրցույթի կազմակերպիչները զրկվել են նրան կոչումից: Ինչպես փաստում են միջոցառման կազմակերպիչները` աղջիկը հրաժարվել է կատարել մրցանակաբաշխության սահմանված պայմանները, ըստ որոնց` պարտադիր համարվող բարեգործական գործունեություն չի ծավալել և բնակության համար հարավային Կորեա է կանչել իր մայրիկին:
Բացի վերը նշված խախտումներից` երիտասարդ գեղեցկուհին մինչ մրցանակաբաշխությունը կրցքագեղձի` 10.000 դոլար արժողությամբ պլաստիկ վիրահատության է դիմել: Ինչպես հաղորդում է աղբյուրը` ներկա պահին նրա գտնվելու վայրն անհայտ է:










