Օբամայի այցը Էստոնիա ավելի քան կես միլիոն եվրո կարժենա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Տալլին կատարելիք այցի ժամանակ Էստոնիայի կողմից անվտանգության ապահովումը պատշաճ ձևով իրականացնելու համար ավելի քան կես միլիոն եվրո կծախսվի: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Էստոնիայի ներքին գործերի նախարար Խանո Պևկուրի հայտարարությանը:
Պևկուրի խոսքով՝ անվտանգության ապահովման ծախսերի վերջնահաշիվը պարզ կդառնա Օբամայի այցից հետո, սակայն նախատեսվում է, որ այն կգերազանցի կես միլիոն եվրոյի սահմանը:
«Անհերքելի է, որ մեծ ծախսեր են լինելու, սակայն ինչ չափի` մենք կկարողանանք հստակ ասել ամեն ինչ հաշվարկելուց հետո: Ծախսերի վրա կանդրադառնա նաև այն, որ 1700 կամ 1500 ոտիկան է ներգրավվելու անվտանգության ապահովմանը»,-հավելել է Պևկուրը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Էստոնիա նախատեսված է սեպտեմբերի 3-ին:










