Պանամայում ձերբակալել են մարդասպանի, ով ավելի քան 5.000 մարդու սպանության է մասնակցել
Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է հարևան Պանամայում Կամիլո կեղծանվամբ Արմանդո Պերեսի ձերբակալման մասին, որին Բոգոտան մեղադրում է 1999-2000 թվականներին հազարավոր մարդկանց սպանության համար, հայտնում է korrespondent.net-ը։
Պերեսը կապ է ունեցել Կոլումբիայում այդ տարիներին գործող «Ինքնապաշտպանության միացյալ ուժեր» ռազմականացված խմբավորման հետ։ Այս խմբավորումը ստեղծվել էր կոլումբիական հատուկ ծառայությունների կողմից ձախ ապստամբների դեմ պայքարի համար, սակայն հետագայում դուրս է եկել իշխանությունների հսկողությունից։
2006-ի գարնանն այն որոշում է կայացրել ինքնալուծարվել, իսկ դրա որոշ կազմակերպիչներ կալանավորվել են։
Ըստ հետաքննության՝ Պերեսն ու իրեն ենթարկվող խմբավորման անդամները մասնակցել են 5.200 մարդու սպանությանը։










