Չին երեխան կտրել է շինարարների անվտանգության պարանը. նրանց աշխատանքը խանգարում էր իր մուլտֆիլմին (լուսանկարներ)
Չինաստանի հարավի Գուիժոու քաղաքում 10 տարեկան տղան կտրել է բարձրահարկում աշխատող շինարարների անվտանգության ճոպանը, քանի որ նրանց աշխատանքը իրեն խանգարել է մուլտֆիլմ դիտելիս։
Արդյունքում շինարարներից մեկը քառասուն րոպե մնացել է «օդում»՝ ութերորդ հարկի մակարդակում, մինչև որ փրկարարների օգնությամբ կարողացել է 11-րդ հարկի պատուհանից ներս անցնել:
Երեխայի հայրը ներողություն է խնդրել կատարվածի համար և որպես փոխհատուցում նոր պարան գնել շինարարների համար:













