Ալժիրում ուկրաինական օդանավ է կործանվել

13:43 • 30.08.14

Ալժիրի հարավում ուկրաինական օդանավ է կործանվել, հայտնում է Al Arabiya-ն:

 

Օդանավում եղել է յոթ ուղևոր: Նրանց քաղաքացիությունը հայտնի չէ:

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հստակեցնում է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով առավոտյան 05.30-ի սահմաններում Ալժիրի Թամանռասսեթ նահանգում: Ан-12 օդանավն ուղևորվելիս է եղել Հասարակածային Գվինեա:

 

Օդանավն ընկել է օդ բարձրանալուց երեք րոպե անց: Դեպքի վայրում են ալժիրցի զինվորականները: Բոլոր ուղևորները զոհվել են: