Բոլիվիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել, կա 10 զոհ
Բոլիվիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում նաև 8 արտասահմանցիներ, հայտնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսը ուղևորներին փոխադրում էր Սալար դե Ույունի բնակավայրից դեպի Լա-Պաս: Դեպքը տեղի է ունեցել Բոլիվիայի մայրաքաղաքից 290 կմ դեպի հարավ:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Զոհերի թվում են՝ մեկ ավստրալիացի, երկու շվեյցարացի, երկու իտալացի և մեկ պերուացի:
Երկու անձանց քաղաքացիությունը դեռ չի պարզվել: Ավտոբուսի վարորդը ևս մահացել է վթարի հետևանքով:










