Ֆրանսիայում տղամարդը 16 ներգաղթյալ է հայտնաբերել իր բեռնատարում

20:58 • 31.08.14

Ֆրանսիայում արտադրական ապրանքներ տեղափոխող բեռնատարի վարորդը, կանգ առնելով կենդանաբանական այգում, մեքենայի ետնամասում 16 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Կալե քաղաքի մոտակայքում: Վարորդը, մեքենայի թափքում աղմուկ լսելով, բացել է դուռն ու տեսել գաղտագողի մեքենա բարձրացած 16 մարդու:


Անօրինական ուղևորներին զննել են բժիշկները, որից հետո նրանց հանձնել են իրավապահ մարմիններին: