Իսլամիստները գրավել են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատունը
Իսլամիստ զինյալների խմբավորումը հայտարարել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ԱՄՆ դեսպանությանը պատկանող շենքերի իր վերահսկողության տակ առնելու մասին:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, իսլամիստները կոտրել են դեսպանության շենքի պատուհանները:
Հաղորդվում է նաև, որ զինյալների՝ համացանցում տարածած տեսանյութում երևում է, որ անհայտ տղամարդիկ են գտնվում դեսպանության բնակելի թաղամասի տարածքում:
Հուլիսի 26-ին ԱՄՆ-ն որոշում էր կայացրել փակել դիվանագիտական ներկայացուցչությունը Տրիպոլիում՝ քաղաքում զինյալների հետ բախման հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով:










