Արագածոտնի մարզի Կարբի գյուղում քարաթափում է տեղի ունեցել

09:46 • 31.08.14

 Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 31-ին՝ ժամը 00.44-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` «Դեմեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարները: Պարզվել է, որ գյուղամիջյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` մոտ 10 քմ հատվածում, այն դարձնելով անանցանելի:

 

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը` այն դարձնելով միակողմանի երթևեկելի, մնացած քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

ԱԻՆ–ը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: