Իսրայելական հետախուզությունը զգուշացրել է Հռոմի պապի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին. ԶԼՄ-ներ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր նպատակներից մեկը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է իտալական Il Tempo պարբերականը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներին:
«Իսլամիստները Հռոմի պապին տեսնում են որպես քրիստոնեական հավատքի գլխավոր խորհրդանիշ, որն իրենք հերետիկոսություն են անվանում», - հայտնել է իտալական պարբերականի՝ իսրայելական հետախուզության աղբյուրը:
Նշվում է, որ Պապականության ինստիտուտը մշտապես ցանկալի թիրախ է եղել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների համար: Թեև իտալական հետախուզությունն անմիջական նախանշաններ չի հայտնաբերել Հռոմի պապի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ, երկրի ողջ տարածքով ահաբեկչական սպառնալիք է հայտարարվել:
Վատիկանի մամլո ծառայությունում նշել են, որ վերահսկում են իրավիճակը և ներկա պահին «պապի անվտանգության համար անհանգստանալու իրական պատճառ չեն տեսնում»:










