Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում, այն զգացվել է նաև ԼՂՀ–ում
ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից օգոստոսի 30-ին՝ ժամը 22.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.03-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ուջար քաղաքից 19 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.420 և արևմտյան երկայնության 47.870:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Քարվաճառ և Հադրութ քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:
Զոհեր և ավերածություններ չկան:










