Իսլանդիայի Բարդարբունգա հրաբուխը շարունակում է մոլեգնել և լավա ժայթքել (լուսանկարներ)

17:18 • 02.09.14

Իսլանդիայում Բարդարբունգա հրաբուխը շարունակում է մոլեգնել և շիկացած լավա ժայթքել, հայտնում է Mashable կայքը:

 

Վերջին ժայթքումը կիրակի օրն է գրանցվել: Twitter-ի մի շարք օգտատերեր լուսանկարել են և ներբեռնել դրանք իրենց էջերում:

 

Հրաբուխը մի փոքր անհանգստության տեղիք է տալիս՝ թունավոր գազի արտանետման պատճառով: Գիտնականներն ու մասնագետները, ովքեր աշխատում են հրաբխի անմիջապես մոտակայքում, կրում են դիմակներ՝ թունավորումից խուսափելու համար:

 

Ավելի քան 500 երկրաշարժեր են գրանցվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, որոնք տարբեր ուժգնության են եղել, ամենաուժեղը՝ 5.2 մագնիտուդ: