Իսպանական քաղաքի բնակիչներին տուգանել են աղբանոցներում ուտելիք փնտրելու համար
Տարվա սկզբից ի վեր իսպանական Լա Կուրունյա քաղաքում ավելի քան 50 մարդ տուգանվել է աղբամաններում ուտելիք փնտրելու համար: Ինչպես հատնում է Lenta.ru-ն՝ El Plural պարբերականին հղումով, ոստիկանությունը վերջին տուգանքը դուրս է գրել օգոստոսի 24-ին՝ 32-ամյա կնոջը:
Իրավապահները կասկածում են, որ մարդիկ կարող էին ուտելիք փնտրել կոնտեյներներում՝ հետագա վաճառքի համար: Նրանցից ոմանք աղբամաններին մոտենում էին մթերքների համար նախատեսված արկղերով:
Ոստիկանությունում հստակեցրել են, որ տուգանքների մեծ մասը դուրս է գրվել 20-40 տարեկան ռումինացի տղամարդկանց: 2013-ին փողոցում ուտելիք փնտրելու հմար տուգանվել է 5 մարդ:
Լա Կորունյա քաղաքը Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որի բնակչությունը կազմում է 250000 մարդ:










