Եթե Ղազախստանը դուրս գա ԵՏՄ-ից, ապա պարզ է, որ ԵՏՄ ընդհանրապես չի կարող լինել. Արմեն Մարտիրոսյան

21:11 • 02.09.14

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ եթե Ղազախստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա պարզ է, որ ԵՏՄ ընդհանրապես չի կարող լինել:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության մասին։
 

«Ղազախստանն արդեն հասավ նրան, որ Եվրասիական տնտեսական միության կարգավիճակը քաղաքական միավորից իջեցրեց մինչև տնտեսականի: Ղազախստանը և Բելառուսը մինչև հիմա կարողանում են շատ հստակ պաշտպանել իրենց շահերը, և դրանից օգուտներ ստանալ, իսկ Հայաստանը չի կարողանում, որովհետև Հայաստանում ընտրված իշխանություն չկա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Ըստ նրա` Հայաստանի իշխանություններն այնպիսի քայլեր են անում, որոնք բացառապես բարեհաճ են Ռուսաստանի իշխանություններին:


«Պարզ է, որ Ռուսաստանը լավագույն ժամանակները չի ապրում, պատժամիջոցները բավականին դժվարացրել են տնտեսական վիճակը, ուստի այդ վատագույն տնտեսությանը միայն Հայաստանի իշխանությունները կձգտեն միանալ` հարվածներն իրենց վրա կրելու համար»,-ասաց նա: