Նորվեգիայում հարսանիքի հյուրերին դանակահարել են սամուրայների թրով
Նորվեգիայի Շեդսմու փոքրիկ քաղաքում հարսանյաց արարողության անցկացման ժամանակ 30-ամյա երկու հյուրերի դանակահարել են սամուրայների թրով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Romerikes Blad-ին հղումով:
Ըստ տեղեկությունների՝ անհայտ անձինք ներխուժել են համալիր, որտեղ անցկացվում էր հարսանյաց արարողությունը, և ծեծկռտուք հրահրել:
Թե ինչպես է պատահել, որ կռվարարներից մեկի ձեռքին սամուրայական թուր է հայտնվել և թե ինչու է տեղի ունեցել այդ հարձակումը, իրավապահ մարմիններին դեռ սպասվում է պարզել:
Ոստիկան Յոն Անդերսենի խոսքով՝ հարձակվողներին դեռ չի հաջողվել ձերբակալել, սակայն ոստիկանությունն ունի նրանց նկարագիրը:










