Արցախում ծառայելը պատվաբեր է. շարքային Պապոյանի կոչը ծնողներին (տեսանյութ)
Արցախի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Արթուրի Պապոյանը, ով արդեն երկու ամիս է, ինչ զորակոչվել է բանակ, Tert.am-ի հետ զրույցում խոսքն ուղղեց իր ծնողներին՝ կոչ անելով համբերատար լինել: «Քիչ մնաց, շուտ կգամ, 22 ամսից»,-ժպիտով ասաց նա:
Երկու ամսում էլ արդեն Համլետը հասցրել է արձանագրել, որ բանակում հետաքրքիր է: Արցախում ծառայելու մասին հպարտությամբ խոսել ևս շարքային Պապոյանը հասցրել է: Ավելին, Արցախում ծառայելն իր համար էլ ավելի ոգեշնչող է: «Էստեղ ուրիշ աշխարհ է, էստեղ ամեն ինչ այլ է, շատ հետաքրքիր է»,-ասաց նա և վստահեցրեց. «Արցախում ծառայելը պատվաբեր է»:










