Sinquefield Cup. Արոնյանը և Նակամուրան ոչ-ոքի խաղացին, Կարուանան անկասելի է

09:18 • 03.09.14

ԱՄՆ-ի Սենտ Լուիսում քաղաքում կայացել է շախմատի «Sinquefield Cup» մրցաշարի 6-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյան սև խաղաքարերով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի Պարտիայի վերջին երեք՝ 43-րդ, 44-րդ եւ 45-րդ  քայլերը  կրկնվել են. կողմերը բաժանվել են խաղաղությամբ:

 


Նակամուրա - Արոնյան՝ 1/2:1/2



Կարլսեն - Վաշյե-Լագրավ՝ 1/2:1/2



Կարուանա - Տոպալով՝ 1:0



Ֆանտաստիկ ելույթ է ունենում իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նա հաղթել է բոլոր պարտիաներում եւ 6 միավորով առաջատարն է: Արոնյանը 2 միավորով վերջին հորիզոնականում է: