Ջասթին Բիբերին ձերբակալել են մինիվենին բախվելու և վարորդի վրա հարձակվելու համար

00:23 • 03.09.14

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է երգիչ Ջասթին Բիբերին, երբ վերջինս իր քառանիվ հեծանվով (ATV) բախվել է մինիվենին, ինչից հետո էլ սկսել է վիճել վարորդի հետ:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ CNN-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի Պերթ քաղաքի մոտակայքում: Բիբերին մեղադրանք է ներկայացվել «մեքենան վտանգավոր վարելու և հարձակման» համար:


Փոփ երգչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ անել: Հաղորդվում է, որ Բիբերին ազատ են արձակել: Նա պետք է դատարան ներկայանա սեպտեմբերի 29-ին: