Կատալոնիայի խորհրդարանը որոշել է 2015 թվականի ապրիլի 24-ին անկախություն հռչակել Իսպանիայից

09:46 • 03.09.14

Կատալոնիայի ազգային ասամբլեան պատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին միակողմանի կարգով անկախություն հռչակել Իսպանիայից: Այդ ժամկետը նշված է թագավորության կազմից դուրս գալու նախնական գրաֆիկում, որը հաշվի է առնում իրադարձությունների զարգացման մի քանի սցենար, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Այնուամենայնիվ, այդ ժամկետն ուժի մեջ է մնալու՝ անկախ նրանից, թե Կատալոնիայում նոյեմբերի 9-ին կկայանա ինքնավար շրջանի ինքնիշխանության հարցի շուրջ նախատեսվող հանրաքվեն:

 

ABC թերթի տեղեկություններով՝ Կատալոնիայի ազգային ասամբլեան պատրաստվում է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին հանրաքվե անցկացնել արդեն ինքնիշխան Կատալոնիայի սահմանադրության ձևավորման հարցով:

 

ABC-ի համաձայն՝ կատալոնացիները լուրջ են տրամադրված՝ ստանձնել սահմանների, ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության, հասարակական անվտանգության և շրջանի տարածքում հաղորդակցության միջոցների ապահովումը: