Եվս մեկ ամերիկացի բժիշկ է վարակվել Էբոլա վիրուսով. բժիշկներն ահազանգում են

00:34 • 03.09.14

«Էբոլա» վիրուսի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում ավելի վատ իրավիճակի է հասել, քան հաղորդում են պաշտոնական այրերը, և մյուս երկրները ակամայից իրավիճակն ավելի են բարդացնում՝ դժվար վերահսկելի դարձնելով: Այս մասին CNN-ին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն, բժիշկ Թոմ Ֆրիդենը:


Քայլեր ձեռնարկելու կոչը հնչել է, երբ կազմակերպությունը հայտնել է, որ իր բժիշկներից ևս մեկը վարակվել է «Էբոլա» վիրուսով:


«Էբոլայի դեպքեր մենք նախկինում էլ ենք տեսել, սակայն սա առաջին համաճարակն է, որը տարածվում է բազմաթիվ երկրներով և դուրս է գալիս վերահսկողությունից», - ասել է Ֆրիդենը, ով վերջերս է վերադարձել տարածաշրջան կատարած այցից:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 3000 մարդ է վարակվել «Էբոլա» վիրուսով Լիբերիայում, Գվինեայում, Սիերա Լեոնեում, Նիգերիայում՝ դեկտեմբերից ի վեր: Առնվազն 1552 մարդ մահացել է: