Էրդողանը ժամանել է Բաքու. Թուրքիայի նախագահին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետը

10:19 • 03.09.14

Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Բարձրաստիճան հյուրի պատվին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է կանգնեցվել։

 

Օդանավակայանում Թուրքիայի նախագահին և նրա կնոջը դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք։