Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել

11:00 • 03.09.14

Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել, գրում է ria.ru-ն:

 

Երկրի վարչապետ Սինձո Աբեն փոխարինել է 11 նախարարի, ներառյալ՝ պաշտպանական, արդարադատության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին:

 

Նոր կազմն ընթերցել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան:

 

Այսօր՝ օրվա ընթացքում, նախարարները կանցնեն իրենց պաշտոններին Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից կառավարության կազմի հաստատման պաշտոնական արարողությունից հետո: