Պուտինը ժամանել է Մոնղոլիա. կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

11:10 • 03.09.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ կհանդիպի իր մոնղոլ գործընկեր Ցախիագիյն Էլբեգդորժի հետ:

 

Նշվում է, որ կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագիր:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն մանրամասնում է, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի Մոնղոլիային, կարդիականացնի երկաթգծերը, երկու երկրների միջև կվերականգնվի նաև առանց վիզային ռեժիմը: 

 

Նոր համագործակցությունը նաև ընդգծված տնտեսական բնույթ է ունենալու. Ռուսաստանին չեն գոհացնում որոշ ոլորտներում անգամ «բացասական» ցուցանիշները: