ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էստոնիա

09:02 • 03.09.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էստոնիա՝ վստահեցնելու Մերձբալթիկայի երկրներին, որ իրենք կարող են Ռուսաստանի կողմից ագրեսիայի ցուցաբերման դեպքում ՆԱՏՕ-ի աջակցությունը ստանալու հույս ունենալ, գրում է BBC-ն։
 

Էստոնիան՝ Լատվիայի և Լիտվայի հետ համատեղ, ալյանսի անդամ է հանդիսանում, և երկրի իշխանություններն արդեն խնդրել են ՆԱՏՕ-ին ռազմական բազա տեղակայել իրենց տարածքում։


BBC-ն նշում է, որ Էստոնիան դեռևս կարող է զգալ ուժեղ ազդեցություն Մոսկվայի կողմից՝ որպես նախկին ԽՍՀՄ հանրապետություն և մեծ թվով ռուսալեզու բնակչությամբ երկիր։


Էստոնիա այցից հետո Օբաման կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ուելսում, որտեղ կքննարկվի արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը, որի նպատակը կլինի ռուսական ագրեսիայից պաշտպանել իր անդամներին Եվրոպայի արևելքում։