«Իսլամական պետությունը» խոստացել է պատերազմ սանձազերծել Կովկասում
Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման իսլամիստները հրապարակել են տեսանյութ, որում սպառնում են պատերազմ հրահրել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում, հայտնում է Al Arabiya-ն:
Նրանք տեսաուղերձ են հրապարակել, որում իսլամիստները կանգնած են հին խորհրդային կործանիչի ֆոնին, որը նրանց է անցել Սիրիայում գրավված օդանավակայաններից մեկից:
Տեսանյութում իսլամիստներից մեկը դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ասում, որ մտադիր են «ազատել» Կովկասն ու այնտեղ իսլամական խալիֆայություն ստեղծել:
Դրանից բացի, իսլամիստները սպառնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ իրենց կողմից օդային հարվածներով:
Սա տեղի է ունենում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» առաջխաղացման ֆոնին:
Ի դեպ, երեկ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում պնդում են, որ գլխատել են առևանգված երկրորդ ամերիկացի լրագրողին՝ Սթիվեն Սոթլոֆին:










