Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ ինքը կախարդների զոհ է դարձել
Թաիլանդի նոր վարչապետ Պրայուտ Չան - Օչան հայտարարել է, որ ինքը կախարդների զոհ է դարձել, որոնք նրան անիծել են, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Վարչապետն այս անսպասելի հայտարարությունն արել է Բարեփոխումների հարցերով ազգային խորհրդի առաջ ելույթ ունենալիս:
Այդ նիստին քննարկվել են միջոցառումներ, որոնք առաջիկա կես տարում կփոխեն դրությունը Թաիլանդում: Նա ասել է, թե չգիտի՝ ինչ կանի, եթե բարեփոխումները չօգնեն:
Վարչապետն իր հակառակորդներին առաջարկել է կամ ընդհատակ անցնել ու պայքարել, կամ դիմել մոգական ծեսերի: Այդ խոսքի վրա նա հայտարարել է, որ ցավ է զգում կոկորդում և մեջքում: Ապա խոստովանել, որ իրեն անիծել են, և դրա համար ինքը շատ օրհնված ջուր է խմել: Այնքան, որ հիմա էլ կարող է մրսած լինել:










