Վայոց Ձորի մարզպետը չի մեկնաբանում իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը

20:48 • 05.09.14

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որպես հանրային մարդ, հաշվետու է իր քայլերի և գործողությունների համար: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ իրեն նշանակելու են Լեհաստանում ՀՀ դեսպան:

 

«Ես կարող եմ պարզաբանումներ տալ իմ հայտարարությունների և իմ գործողությունների համար: Ես՝ որպես հանրային պաշտոնյա , հաշվետու եմ զգում իմ քայլերի, իմ գործողությունների և հայտարարությունների համար: Այլ մարդկանց, անհատների, լրատվամիջոցների տեսակետները պարտավոր չեմ զգում հաստատելու կամ հերքելու»,-ասաց Էդգար Հակոբյանը:

 

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե Էդգար Ղազարյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, քանի որ նրան ցանկանում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպան: