Եվրասիական միությունը մեռած է. Դավիթ Հակոբյան

23:12 • 05.09.14

Հաշվեք, որ Եվրասիական միությունը մեռած է, չկա այդպիսի միություն։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։


«Նազարբաևի սազն այդպես էլ չկարողացավ եվրասիական եռյակի գլխավոր ջութակը դառնալ, և այդ միությունը փլուզվեց։ Հիմա Պուտինը սլավոնական երեք պետությունը միավորելով՝ կստեղծի նոր էվոլյուցիոն միություն»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալը կամ չմիանալը բացարձակապես նշանակություն չունի։

 

Դավիթ Հակոբյանը գտնում է, որ մինչև հունվար ամիսը Ուկրաինայում կլինի իշխանափոխություն, պարտված իշխանությունը կհեռանա, և կգա ռուսամետ իշխանություն։ «Ուկրաինան՝ 1956 թվականի սահմաններով, Բելառուսի և Ռուսաստանի հետ կկազմի այն առանցքը, որը կոչվելու է նոր էվոլյուցիոն միություն։ Եվրասիական միություն հասկացությունն այդպես էլ մեռավ»,-ասաց նա։