Իսրայելցի կին զինծառայողների հերթապահությունը Եգիպտոսի հետ սահմանին (լուսանկարներ)
Իսրայելական հատուկ գումարտակին, որը բաղկացած է հիմնականում կին զինվորներից, հանձնարարված է հերթապահել Եգիպտոսի հետ անհանգիստ սահմանին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Իսրայելի հարավում գտնվող Նեգև անապատում տեղակայված գումարտակը կազմավորվել է 2000-ին` հանրային ճնշումներից հետո, երբ մարդիկ պայքարում էին, որ կանանց թույլ տան ծառայել դիրքերում` Իսրայելի Զինված ուժերի կազմում:
Այժմ ներկայացվող ֆոտոշարքը պատկերում է, թե ինչպիսին է կյանքը գումարտակի ներսում, երբ զինվորներն այս շաբաթ պատրաստվում են ավարտական երթին իսրայելա-եգիպտական սահմանի մոտ:
Գումարտակում ծառայում են և' տղամարդիկ, և' կանայք, մինչդեռ 2009-ին կազմի 70 տոկոսը կանայք էին:
Գումարտակն իր անունն ստացել է տափաստանային կատվի անունից (կարակալ), որը տարածված է Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Հարավարևմտյան Ասիայի շրջանում, և որի սեռը հաճախ չի տարբերակվում:

























