ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նվիրատվությամբ ոստիկանության կրթահամալիրի մարզադահլիճը համալրվել է մարզագույքով
Ոստիկանության կրթահամալիրն այսօր ընդունել է բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Այս մասին հայտում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առիթը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նվիրատվությամբ կրթահամալիրի մարզադահլիճները համալրվելն էր մարզագույքով:












