Պուտինի պլանը չի կանգնեցնի նոր պատժամիջոցները. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը հաստատել է Եվրամիության վճռականությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հեմոնդի խոսքով՝ նա Պուտինի խոսքերին «մեծ կասկածամտությամբ» է վերաբերվում:
Արևմտյան առաջնորդները վճռական են տրամադրված՝ մեծացնել Ռուսաստանի նախագահի վրա ճնշումը, հավելել է նա:
Ֆիլիպ Հեմոնդն ընդգծել է, որ պատժամիջոցները կսահմանվեն՝ չնայած հակամարտության կողմերի հնարավոր պայմանավորվածություններին, սակայն կրակի իրական դադարեցման դեպքում Եվրամիությունը կարող է քննարկել պատժամիջոցները չեղարկելու հարցը:
Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը կկայացվի ուրբաթ երեկոյան:










