Մալայզիան ու Ավստրալիան 120 մլն դոլար կհատկացնեն մարտից անհետացած Boeing-ի որոնման համար
Մալայզիան ու Ավստրալիան 60 մլն-ական դոլար կհատկացնեն մարտից Հնդկական օվկիանոսի տարածքում անհետացած Boeing 777 օդանավի որոնման համար:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարվել է Կուալա Լումպուրում երկու երկրների վարչապետների բանակցությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանած օդանավը, որն իրականացնում էր Կուալա Լումպուր- Պեկին չվերթը, անհետացել է այս տարվա մարտի 8-ից: Օդանավում գտնվել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:
Ավստրալիան նաև մտադիր է մարտյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցել:
Երկրի վարչապետը նաև նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում կսկսվեն նոր որոնումներ:










