Ավտովթար Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի մոտակայքում, վարորդի վիճակը ծանր է

09:44 • 06.09.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 06.12-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VS 568 և «Օպել Վեկտրա» մակնիշի 09 SL 921 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ԲԿ:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: