Բրիտանացի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում՝ մերկանալով

12:39 • 06.09.14

Բրիտանացի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում. 24-ամյա Անդրե Յանգը Նարիմանով թաղամասի սեփական տներից մեկի բակ է մտել և իջեցրել տաբատը: Այդ պահին նրան նկատել է 33-ամյա Գունայ Հասանովան, ով վախից ոստիկանություն է կանչել, գրում է news.az-ը` Daily Mail-ին հղումով:

 

Ըստ տեղեկությունների՝ կինը ենթադրել է, թե բրիտանացին ցանկանում է բռնաբարել իրեն, այդ պատճառով էլ ոստիկանություն է դիմել: Վերջիններս ժամանել են դեպքի վայր ու ձերբակալել զբոսաշրջիկին:

 

Անդրե Յանգին ազատ են արձակել հարցաքննությունից անմիջապես հետո: Համաձայն ոստիկանության՝ տղամարդը խոստովանել է, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել և տեսնելով, որ սեփական տան դուռը բաց է, մտել է՝ բնական կարիքները հոգալու:

 

Նա ներողություն է խնդրել կնոջից նրան վախեցնելու համար: