ԼՂՀ պետական սահմանը Ադրբեջանի քաղաքացի է հատել, որին դիրքապահները գերի են վերցրել

12:36 • 06.09.14

Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերավերվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: