Ռուսաստանյան թռչնաֆաբրիկայում կես միլիոն ճուտ է այրվել

11:43 • 06.09.14

Ավելի քան 500.000 հավի ճուտ է սատկել ՌԴ-ի Կուրսկի մարզի թռչնաֆաբրիկաներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ տեղի իրավապահ մարմիններին հղումով:

 

Հրդեհը բռնկվել է ուրբաթ №1 թռչնաֆաբրիկայում, որը պատկանում է «Կուրսկիյ ագրոհոլդինգ»-ին: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել:

 

Կրակն արագորեն տարածվել է թռչնաֆաբրիկայի երկու մասնաշենքերում՝ ընդգրկելով մոտ 3.000քմ տարածք: Հրդեհը մարելու համար անհրաժեշտ է եղել 3 ժամ:

 

Ընկերությանը պատճառված վնասը նախապես գնահատել են ավելի քան 460 մլն ռուբլի: